Ադրբեջանցիները բավարարվում են գոչելով, թե ՆԱՏՕ-ն սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Տեքստի մնացյալ հատվածը նրանց հետաքրքրությունների շրջանակներում չէ: Հռչակագրում ասվում է. «Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության ու ինքնիշխանության աջակցմանը: Այս համատեքստում, մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորման ջանքերին ` այս սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա»: Սկսենք վերջինից, Հելսինկյան եզրափակիչ ակտով ընդունված Հռչակագիրն արձանագրում է, որ մասնակից պետությունները պայմանավորվել են հարգել և գործնականում կիրառել միմյանց միջև հարաբերությունները կարգավորող մի շարք սկզբունքները, այդ թվում ` Ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելը ,Սահմանների անխախտելիությունը Տարածքային ամբողջականությունը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը , Ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքները : Համաձայն Հռչակագրի ` «բոլոր այդ սկզբունքներն էլ ունենառաջնահերթ նշանակություն»: Ապրիլյան դեպքերի ժամանակ ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես է Ադրբեջանը խախտում հենց այս սկզբունքները: Երկրորդ. Կոմյունիկեում նշված ՄԱԿ-ի կանոնադրության 1.2 հոդվածը նույնպես սահմանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիմնարար նշանակությունը:
Այնուամենայնիվ, անգամ եթե գագաթնաժողովի կոմյունիկեում հղում չարվեր այս փաստաթղթերին, ՄԱԿ-ի կանոնադրության գերակայությունը մյուս միջազգային կազմակերպությունների փաստաթղթերի նկատմամբ անվիճարկելի է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել