Քանի որ հողերի վերադարձման, փոխանակման և փոխզիջման թեմաները մնում են հանրության ուշադրության կետնրոնում, արձանագրենք մի քանի կարևոր բան:
Նախ, որևէ տրամաբանության և բանականության մեջ չի տեղավորվում, որ Հայաստանի հանրապետության ղեկավարությունը կարող է ԼՂՀ ղեկավարությանը ասել, համոզել, խնդրել կամ պարտադրել երկրի տարածքի ինչ-որ մաս հանձնել/նվիրել Ադրբեջանին:

Երկրորդ, ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած 800 հեկտարը ոչ մի կապ չունի հողեր հանձնելու կամ զիջելու հետ, քանի որ դա ոչ թե քաղաքական համաձայնության, այլ ռազմական գործողությունների արդյունք է: Պարզից էլ պարզ է, որ դրա պատասխանատուն ավելի շուտ Հայաստանի և Արցախի պաշտպանական կառույցներին ղեկավարներն են, քան երկու երկրների ղեկավարները:

Երրորդ, 800 հեկտարը և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը քաղաքական, այն էլ՝ ընդդիմադիր, գործունեության հիմք և առիթ դարձնողները պետք է նախ իրենց հարց տան, թե դրանով ավելի շատ օգնելու՞ են, թե՞ վնասելու հայկական երկու պետություններին և բնակչությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել