Աչքով ընկավ ԿԳՆ Լևոն Մկրտչյանի հարցազրույցը, որի հղումը կփորձեմ գտնել և տեղադրել: Հարգարժան նախարարը խոսում էր կրթության ոլորտում կուտակված խնդիրներին լուծումներ տալու անհրաժեշտության մասին և շեշտը դնում երկու երևույթի վրա:
Պետք է, ըստ նրա, 12-րդ դասարանում դասերը վերջացնել դեկտեմբեր ամսին, որպեսզի աշակերտները բավարար ժամանակ ունենան կողմնորոշվելու, թե որ մասնագիտությամբ են ուզում շարունակեն կրթությունը, և երկրորդ քայլը՝ արգելել ոչ բավարար քանակությամբ ոլորտների գծով մասնագետ պատրաստող բուհ-երին կրել «համալսարան» անվանումը, քանի որ դրանք կարող են լինել միայն «ինստիտուտներ»:

Ի՞նչ ասեմ: Ես չեմ՝ դուք եք: Եթե դպրոցը 12 տարվա ընթացքում չի կարողանում աշակերտին կողմնորոշել հետագա կրթության հարցում, ապա վերջին 6 ամիսները, այն էլ՝ դպրոցից կտրված, իրոք, կարող են նրան օգնել այդ հարցում: Ստացվում է, որ, առհասարակ, որքան երեխան ավելի քիչ գնա դպրոց, այդքան ավելի շուտ ու հեշտ կկողմնորոշվի, թե ինչ է ուզում դառնալ:

Երկրորդ փոփոխությունից բխող դրական հետևանքների մասին եզրակացությունները թողնում եմ ձեզ երևակայությամը, իմը թույլ չի տալիս հասկանամ, թե ինչպես բուհի-ի անվանման փոփոխությունը կարող է ազդել կրթության որակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել