Իրեն ընդդիմության համարող ուժերի մեծագույն մասն այդպես էլ չի հասկանում, որ ընդդիմադիր լինելն ավելի բարձր հայհոյախառն խոսելու մեջ չի: Եթե դրա մեջ են տեսնում՝ հիասթափեցնեմ: Իշխանությանը հարող անձանց մեջ այդ «շնորհն» ավելի արհեստավարժ ունեցող ռամկագեներալիտետ-շմայսակերպերն ավելի անզուգական են:Փորձեք ընդդիմանալ ավելի կառուցողական, փաստարկված գործողություններով ու ծրագրեր առաջ քաշելով:
Ընդդիմության մեջ միայն մի բան է պետք տեսնել. պետականակերտ պոտենցիալ քաղաքական ուժ, որն ուզում է գալ իշխանության՝ իր զարգացման ու հզորացման ծրագրերն առաջ քաշելու ու կյանքի կոչելու համար: Ցավոք, այդ շունչը գրեթե չի նկատվում ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10210230011694780?notif_t=close_friend_activity¬if_id=1467270239457373
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



