«Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Պուտինին և ներողություն խնդրել ռուսական  Су-24 ինքնաթիռի կործանման համար։

«ՉԻ» - Այ այստեղ մենք «քաշվանք»։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել․․․

Ազգային-ազատագրական քաղաքական միտքն արդեն երազում էր, թե ինչպես է Ժիրինովսկին ազատագրելու Արևմտյան Հայաստանը, ազգային, բայց ոչ այնքան ազատագրական բիզնես-շրջանակները տենդագին հաշվում էին, թե քանի տոննա պոմիդոր-վարունգ են վաճառելու ռազմավարական դաշնակցին՝ օգտվելով թուրքական ապրանքների ներկրման արգելքից և այլն։ Ու հանկարծ պարզվում է, որ իզուր էինք ոգևորվել․ սրանք էլի իրար հետ լեզու գտան։ Ու մեծ է հավանականությունը, որ Հայաստանը հերթական անգամ կտուժի այդ «մերձեցումից»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել