Ֆեյսբուքյան հումանիստների մի խումբ կա, որոնք ոնց որ Զոմբիլենդի պատվավոր քաղաքացի լինեն:

Օրինակ, մարդասպան մհեր ենոքյանի ֆանկլուբը: Սկզբից գլուխները կերել էր սրտաճմլիկ ելույթներով ծիպա անմեղ ա, հետո զգաց, որ քիչ ա, դառավ ընդիմադիր, որ ռեժիմի դեմ պայքարողի շնորհ ստանա (դե մեր մոտ ոնց ա, եթե ռեժիմի դեմ ես, ուրեմն ազնիվ մարդ ես 

Հիմա էլ դատարանում , ենոքյանի դեմը տեսանյութ են դրել, որտեղ ասում ա , որ սպանել ա, զոմբոակումբը էլի ինչ-որ փրփուրներ ա ման գալիս արդարացնելու համար:

Այսքանը ինչի համար եմ գրում:

Կանցնի մի քանի տարի, ու Վարդանյան Կարենին սպանած ստահակը, մի քանի գիրք կարդալով, հուսակակաչ հայացքներ սովորելով, մի քանի լրագրող իր վրա սիրահարելով, կսկսի հեքիաթներ պատմել Կարենի մասին, կսկսի արդարացնել իր արածը իրա նորահայտ ֆանատների միջոցով:

Ու Կարենի գլուխը քարով ցխած ուբլյուդոկը կփորձի հայկական մեդիաներում լավ և արդար, պայքարող տղա երևա:

Կփորձի: Անպայման:
Քանի կա ՄԱՐԴԱՍՊԱՆ մհեր ենոքյանի ֆանատների նման ակումբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել