Գործադրի նախորդ նիստին, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարա Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման և գնումների գործընթացի կազմակերպման քաղաքականությունը և համապատասխան որոշումները:

Այս որոշման արդյունքում հնարավորություն է ստեղծվում ոչ միայն համակարգում թափանցիկությունն ապահովել՝ կտրուկ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը, այլ նաև մրցակցության խրախուսման միջոցով էապես նվազեցնել ավիատոմսերի գնմանն ուղղված ծախսերը:

Եվ ահա, վերջերս հայաստանյան ավիաշուկա մուտք գործած «Քաթար» ավիաընկերությունը առաջարկել է՝ պետական մարմինների աշխատակիցների համար այս համակարգով ավիատոմսերի գնումներ կատարելիս տրամադրել է մինչև 20 տոկոս զեղչ:

Ավիաընկերությունների հետ բանակցությունները շարունակվելու են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել