«Որոտանի ՀԷԿ-ը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառվել է 180 մլն ԱՄՆ դոլարով կամ 86 մլրդ 136 մլն դրամով։ Պայմանագրի համաձայն, գնի կեսը՝ 90 մլն դոլարը (43 մլրդ 68 մլն դրամը) գնորդը վճարել է գործարքի ավարտի օրը՝ 2015թ. հուլիսի 30-ին, իսկ մյուս կեսը պետք է վճարի գործարքի ավարտման օրվանից մեկ տաբի անց, այսինքն՝ այս տարվա հուլիսի 30-ին։
Վերջերս հրապարակվել էն 2015թ. ընթացքում ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին վիճակագրական տվյալները, որտեդ, սակայն, արտացոլված չեն Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից առաջացած գումարները։ Այնինչ, Որոտանի ՀԷԿ-ի առքուվաճառքի գործարքը համարվում է ուղղակի ներդրում, ու պետք է այդ թիվը «երևար» նաև փաստաթղթերում՝ որպես ԱՄՆ-ից արված ներդրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել