«Ազգային ժողովում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրել Է, որ ոլորտում իրականացված ծրագրերի համար հատկացված բյուջետային միջոցներից տնտեսվող Է 130 մլն դրամ, որից 88 մլնը վերադարձվել Է բյուջե։


«ՉԻ» - Ճիշտն ասած, լավ չհասկացանք՝ իսկ մնացած 42 միլիոնը պահել են իրենց որպես «չայեվո՞»։ Չէ, լավ է, իհարկե, որ բյուջետային միջոցները տնտեսվել են, բայց պետք է հասկանալ՝ իսկ ծրագրերն իրականացվե՞լ են, թե ոչ։ Որովհետև եթե չեն իրականացվել, ու «տնտևսումը» դրա հաշվին է, դա արդեն ոչ թե տնտեսում է, այլ աշխատանքային թերացում։ Կարևոր է նաև, թե հատկապես ինչի վրա է տնտեսվել այդ գումարը: Եթե օրինակ, աշխատակիցների ավելորդ գործուղումների գումարներից է տնտեսվել՝ լավ է, իսկ եթե, ասենք, կառուցվող դպրոցների բետոնի մեջ քիչ ցեմենտ են լցրել՝ վատ է։
Շատ կարևոր է, որ «ճիշտ տնտեսումներ» արվեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել