Մենք դատապարտված ենք առավելապես անհաջողություններ գրանցելու կրթության ոլորտում, քանի դեռ շեշտը դնում ենք իմանալու, ոչ թե հասկանալու վրա: Եվ սխալմամբ մտածում ենք, որ եթե սովորողը կարողանում է վերարտադրել նյութը, ուրեմն հասկանում է:
Իրականում շատ բան իմանալը չի ենթադրում նույնքան շատ հասկանալ: Մինչդեռ կրթական համակարգը, հատկապես դպրոցականը, հիմնված է իմանալու վրա, քանի որ գնահատվում է նյութի վերարտադրությունը:
Հասկանալի է, որ այդքան ժամանակ չկա ստուգելու, թե առանձին ամեն մի աշակերտն ինչքանով է հասկացել դասը, կարո՞ղ է արդյոք հասկանալի կերպով բացատրել ուրիշին, բայց կրթության ոլորտում շեշտադրումները պետք է փոխվեն անպայման:
Մինչև մենք չունենանք կրթության հետ կապված աշխարհայացքային (ինչ ենք սովորում, ինչու ենք սովորում) և մեթոդաբանական (ինչպես ենք սովորում) հստակ կողմնորոշիչներ, կրթությունը Հայաստանում ընկալվելու և լինելու է, ինչպես և կա այսօր, ԺԱՄԱՆՑԻ ՏԵՍԱԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել