Առանց հերոսական պատմության, առանց հայրենասեր հերոսների չի կարող ոչ մի ժողովուրդ գոյատևել։ Եթե դարեր շարունակ մեր ժողովուրդը որպես ազգային հերոս ու հայենասեր մարդ փառաբանել է Վարդանին դա հենց այնպես՝ մեր ժողովրդի քմահաճույքը չի եղել։ Առանց Վարդանի ու նրա հերոսական Ավարայրի հաստատ մենք վաղուց կորած ու վերացած կլինեինք։ Սա պարզ ճշմարտություն է որը փորձում են այսօր սևացնել ու արատավորել մի խումբ նորածին դուրսպրծուկներ ու անհասցե անհայրենիքներ։
Մի տրվեք նման սադրանքներին։ Մի սևացրեք ու տգեղ գույներով ներկայացրեք մեր ժողովրդի բազմադարյան պատմությունը։ Մի սերմանեք ու տարածեք մեր ժողովրդի մոտ թերարժեքության զգացում։ Դա ժողովրդի դեգրադացիայի ամենակարճ ճանապարհն է։
Եթե որոշ թուլամիտների թվում է որ ես լավ չգիտեմ մեր նորագույն պատմությունը, անկախությունից հետո մեր ժողովրդի կյանքն ու նրա ղեկավարների լավ ու վատ կողմերը ապա նրանք խիստ սխալվում են։ Հրաշալի գիտեմ, բոլոր մանրամասներով ու գտնում եմ որ մենք այս քսան-քսանհինգը տարում հսկայական քայլեր ենք կատարել մեր պետականաշինության ասպարեզում։ Բանակ ենք ստեղծել, բանկ ու կառավարություն, սեփական ոստիկանություն ու սեփական Սահմանադրություն որը կարգավորում է այդ ոստիկանության գործողությունները։ Ունենք պետական սահմաններ, ունենք արտաքին ու ներքին գործերի նախարարություններ և այլն և այլն։
Այո, վատն են մեր ներկա ղեկավարները, այո վատն են մեր ոստիկանական պաշտոնյաները, այո, վատն են մեր որոշ գեներալները և վատն ենք մեզանից շատ շատերս։ Բայց ով ասեց որ այդպես հավերժ է լինելու։ Կփոխվեն ժամանակները, կփոխվեն մարդիկ, կգան նորերը, տեղի կունենա բնական ընտրություն և մենք էլ կփոխվենք դեպի լավը։

Կարևորը որ հիմքը դրել ենք, կարևորը որ ապրում ենք ու երկկիր ունենք նրա հերոսական անցյալով և դժավրին ներկայով։ Հուսով ենք որ ապագան լավ կլինի եթե մենք մեզ խելամիտ դրսևորենք ու հուսահատությունից սեփական ծնունդներս չանիծենք թե ինչու ծնվեցինք ու լույս աշխարհ եկանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել