Ամենամեծ սխալն այն էր, որ ընդունեցինք հրադադարի մասին առաջարկը։ Ադրբեջանցիներն արդեն ի վիճակի չէին որեւէ բան անելու, նրանց մոտ խուճապը սկսել էր, իսկ մարտադաշտում, երբ խուճապը սկսվում է, հաղթանակն արդեն գրպանումդ է։ Աղդամի ուղղությամբ հրետանու հարվածից հետո նրանք կորցրել էին ղեկավարումը։ Բանակը գրեթե պատրաստ էր հակահարձակումը սկսելուն։ Ու այդ պարտադրված հրադադարը թեւաթափ արեց տղերքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել