Քչերը գիտեն, թե ինչպես է առաջացել շատերի կողմից սիրված Fanta զովացուցիչ ըմպելիքը։ Այն ստեղծվել է 1940 թ.–ին և ունի հետաքրքիր նախապատմություն։ Բանն այն է, որ Coca-Cola-ի գերմանական մասնաճյուղը, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, չկարողացավ հայթհայթել կոլայի ստեղծման համար անհրաժեշտ բաղադրիչները։ Եվ այդ ժամանակ էլ, ձեռքի տակ եղած օշարակով հնարեցին Fantan-ն։ Սկզբնական շրջանում նարնջի մասին հիշեցնում էր միայն ըմպելիքի գույնը։ Համն ընդհանրապես նման չէր այսօրվանին։Այս ողջ տարիների ընթացքում ըմպելիքի թե դիզայնը և թե համը տարատեսակ փոփոխությունների են ենթարկվել և իրենց լավագույն որակներով հասել մեր օրեր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashxarhishurj/photos/a.578327145615548.1073741828.535589726555957/987981601316765/?type=3&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



