2016-ի հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա առաին եռամսյակի համեմատ աճել է 6 տոկոսով: Ինչպես տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից, արտաքին առեւտրաշրջանառությունը 2016-ի հունվար-ապրիլին 2015-ի հունվար-ապրիլի նկատմամբ աճել է 19,4 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 669 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 512 մլն դոլար, աճելով 21,7 տոկոսով, ներմուծումը կազմել է 1 մլրդ 156 մլն դոլար, աճելով 18,4 տոկոսով։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 644 մլն դոլար:Հարկ է նշել, որ ապրիլ ամսին մարտի համեմատ կտրուկ աճել են ներմուծման ծավալները՝ 83,8 տոկոսով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/809388089195846?notif_t=close_friend_activity¬if_id=1463750448774632
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



