Չեմ հասկանում՝ այս ի՞նչ ցինիկություն ա, այս ինչ թատրոն ու ինքնախաբեություն ա, այս ի՞նչ շնորհավորհանքների տեղատարափ ա տեղում:
Ի՞նչ ենք շնորհավորում արդյոք, ժողովուրդ, ամեն շաբաթ բերվող դիակնե՞րը, թե՞ նրանց մայրերի ու հարազատների լացն ու արտասուքը: Թե՞ ազատամարտիկ տղաների թշվառ, անօգնական ու ընչազուրկ իրականությունը: Թե՞ գեներալների միլիոնավոր դոլաները, որ 18-20 տարեկան երեխեքի հացն ու ջուրն է:

Ի՞նչ տոնի մասին կարող է խոսք գնալ, երբ իր ու իր ընտանիքի պաշտպանից խուսափում են՝ սրտում սեփական կյանքի կորստի վտանգ զգալով:
Ցույց տվեք որևէ երկիր, որ պատերազմում հաղթանակ տանելուց հետո սեփական ԶՈՒ-ն՝ 21 տարի անց, այնքան բարոյազրկված կլինի, որ իր պարտքը հայրենիքին մատուցելուց խուսափի նրա զավակը:
Հ.Գ. Երբեք չեմ մոռանա պատերազմի դառնություններն ու դժոխային մանկությունս, քաղաքիս ռմբակոծություններն ու հրաշք տղաների արյունն ու թաղման թափորները, այսօր հենց նրանց տոնն է, և ես շնորհավորում եմ ու համբուրում նրանց շիրմաքարերը: Իսկ այս բանակից փախած ու անհայրենիք արարածները, սեփական բանակը հանելով ժողովրդի դեմ, անիծեցին բանակին էլ, բանակ ստեղծողին էլ, այս երկիրն էլ, այս ժողովրդին էլ:
( )Ս-տ Գուրգեն Ասատրյան ԼՂՀ ՊԲ N զորամաս 2008-2010թթ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել