Որ չեն սկսում ամեն անգամ ասել, թե էս մարդուն որ քլնգում են, ուրեմն պատվեր ա։
Կներեք, բայց ապրիլյան պատերազմից հետո, իրավիճակը այնքան է փոխվել, որ ամեն մի բլթոց կամ սխալ պահվածք, այլևս չի ընդունվելու որևէ մեկի կողմից, ինչ Փիառ բրիգադ էլ փորձի շտկել բլթոցը։

Օլիգարխատիպ զանգվածը պետք է հստակ ըմբռնի, որ պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ համար մեկ մարդը զինվորն է։ Ու զինվորի հագուկապը, սպառազինությունը և ապահովությունը առաջնային խնդիրն է։

Եվ այս դեպքում, յուրաքանչյուր ոք, ով զինվորի հաշվին կփորձի հարստանալ, ով զինվորի հաշվին կփորձի ինքնահաստատվել, կամ զինվորին փորձի նեղել, միանգամից արժանանալու է համազգային պարսավանքի։

Ով ուզում է լինի, ինչ պաշտոն կամ կոչում ունենա։ Դրա համար էլ պատվերի մասին բարձրաձայնելուց, մի հատ շունչ քաշեք ու լռեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել