««ՉԻ» տեղեկություններով Մանվել Գրիգորյանի ու ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հարաբերություններն այս պահին այնքան էլ լավ չեն։ Պատճառը ԵԿՄ-ի ամենամյա ուխտագնացություններն են Ղարաբաղ, որի ժամանակ Մանվել Գրիգորյանն ու կամավորները Աղաբեկյանի առաջարկով հանգրվանել են այն տարածքներում, որտեղ ջրաշխարհի իր բիզնեսն է ծավալում Աղաբեկյանը։ Վերջին ուխտագնացության ժամանակ Աղաբեկյանը սակայն դժգոհել է, թե ջրաշխարհի ամառվա սեզոնն ու Գրիգորյանի ուխտագնացության ժամանակացույցը ու այդ տարածքում հանգրվանելը՝ խոչընդոտում են իր բիզնեսին։

Բազմաթիվ կամավորականների ներկայությունն այդ տարածքներում փաստորեն խանգարել է ջրաշխարհի տոմսերի վաճառքին ու դրա մասին պարզ հայտարարել է Աղաբեկյանը։ Գեներալն էլ վիրավորվել է ընկերոջից, ու նրանք գժտվել են։ Ղարաբաղում որոշ շրջանակների մեջ կարծիք կա, որ Մանվել Գրիգորյանի ներկայությունը Ղարաբաղում ամենաշատը նյարդայնացնում է Արթուր Աղաբեկյանին, որն էլ իր «կանալներով» փորձում է Գրիգորյանին Ղարաբաղից հեռացնել։

Ինչ վերաբերում է վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսնակի՝ Գրիգորյանի արարքը դատապարտելու արձագանքին, ապա այստեղ էլ դեր են խաղացել Հարությունյան-Գրիգորյան բարդ հարաբերությունները: «ՉԻ» տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանին է օրերս այցելել Արայիկ Հարությունյանը, որին գեներալը ահագին ժամանակ սպասեցնել է տվել զորամասի իր ընդունարանում։ Սրանից էլ վիրավորվել է Հարությունյանը: Բացի այս, Ղարաբաղում խոսում են, որ Հարությունյանը նեղսրտել է, թե ինքն այս օրերին կարող էր իրեն պատկանող հյուրանոցների համարներն ավելի թանկով վաճառել մինչդեռ ստիպված է այն կոպեկներով տրամադրել Մանվելին ու նրա կամավորներին։ Այն, որ Հայաստանում ներիշխանական ինտրիգներն ու իրար դեմ պատվերով աշխատաոճն օրինաչափություն է դարձել՝ անհերքելի է։ Բայց Ղարաբաղում այս աշխատաոճը ընդունված չի եղել, գոնե՝ մինչև ապրիլ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել