Եվրատեսիլի եզրափակիչը սկսվելուց առաջ կանխատեսում էի արել, որ Հայաստանը զբաղեցնելու է մոտավորապես 8 րդ հորիզոնականը: Դե ինչպես արդեն տեսանք շատ չէի սխալվել: Ինչո՞ւ չէի հավատում հաղթանակին, կամ նրան որ կհայտնվի գոնե առաջին հնգյակի մեջ: Տեսեք, սովորական ուսումնասիրություն էի կատարում, շրջելով Երևանով, մոտ մեկ ամիս փորձում էի ինչ-որ տեղ որսալ երգը,հավատացեք, բացարձակ փողոցով անցնող մեքենաների միջից չեմ լսել, մոտ 10-ից ավել տաքսի եմ նստել, ոչ մի տեղ, դիսկերի վաճառքի կետերից նույնպես,գուցե լավն էր շատ լավը, շատ որակյալ, բայց նույնիսկ մեր հանրության մեջ տարածում չգտավ, Նույնը կասեմ Եվրոպայի մասին: Ըստ իս եվրոտեսիլում հաղթելու համար մի քանի նախապայման է պարտադիր պետք, շատ լավ մեղեդային երգ,ճիշտ գովազդ և ամենակարևորը հանրամատչելի լեզվով ասած պիտի կարողանաս այնպիսի համար ներկայացնել,որ լսարանիդ համար անսովոր լինի,այսպես ասած Wow առաջացնես:
Տեսեք հաղթողներին հետ գնանք Ուկրաինայի հաղթող Ռուսլանային և Հունաստանի Ելենա Պապարիցուին,Բիլանին մեկ էլ Բելառուս ջութակով տղային( անունը չեմ հիշում): Այնպիսի մեղեդային երգեր երգեցին,որ մինչև հիմա տարբեր տեղերում այսքան տարի անց նորից հանդիպում ենք: Հիշե՛ք Լորդի խմբին, որը ֆանտաստիկ շոու ցուցադրեց, այսպես ասած հանդիսատեսի համար լրիվ: WOW էր, նույնը Կոնչիտան, մի քանի տարի առաջ մի աճպարար երիտասարդ: Հայկական ներկայացուցիչներից 2 հոգու երգ է տարածվել Եվրոպայում երկուսն էլ 4 րդ տեղ գրավեցին: Կասե՞ք մենք այսքան մասնակիցներ ուղարկելով, ու՞մ է հաջողվել իրապես զարմացնել, գրավել Եվրոպացիներին: Եթե շատերը գտնում են, որ սա ավելի շատ քաղաքական մրցույթ է,թող քաղաքականապես զարմացնեն, ո՞վ է ձեռքները բռնել: Ուղղակի այդպես էլ չհասկացա Եվրատեսիլի քաղաքականացումը որն է,մեկդ կբացատրե՞ք, ինչ է նշանակում քաղաքական, Եվրոտեսիլով ում ինչ մեսիջ են ուղարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել