ffԿԸՀ Նախագահ Տիգրան Մուկուչյանի կարծիքով Եվրատեսիլ մրցույթին Իվետա Մուկուչյանը (խմբ.՝ համընկնումը պատահական է) ստացել է ավելի մեծ քանակությամբ ձայն, քան հայտարարվել է վերջնական արդյունքներում։  «Քվեարկությունը չի արտացոլում ընտրողների կամքը՝ մենք ունենք բազմաթիվ տեղեկություններ, որ Մուկուչյանին տված ձայների որոշ մաս պարզապես հաշվի չեն առել», – նշեց Մուկուչյանը։ Մուկուչյանի տվյալներով Ուկրաինայի կառավարությունը օգտագործել է շրջիկ քվեարկողներ, ովքեր նախ քվեարկել են մի երկրում, այնուհետ շուտափույտ գնացել մեկ այլ երկիր և կրկնակի քվեարկել։ Մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպանատները օգտագործել են վարչական ռեսուրսներ ու ընտրողներին խոստացել են 5000 դրամ ընտրակաշառք յուրաքանչյուր Ուկրաինայի օգտին քվեարկած ՍՄՍ-ի դիմաց։ «Հիշենք, որ առաջին փորձից հետո բոլորը միաձայն պնդում էին, որ Հայաստանն է հաղթելու։ Թե՛ karlson014.wordpress.com հանրահայտ շվեդական բլոգի հոդվածը, թե՛ Josse Svensen օգտատերի ֆեյսբուքյան էջում անցկացրած հարցումը վկայում էին մեր ապագա առաջին տեղի մասին։ Այսպիսի չարաշահումները էականորեն ազդում են քվեարկության արդյունքների վրա և մենք պատրաստ ենք հասնել մինչև ամենաբարձր ատյանի դատարաններ», – հավելեց Մուկուչյանը. «Եթե նույնիսկ չհասնենք Մուկուչյանի լիարժեք հախթանակին, գոնե մի քանի հորիզոնականով կբարելավենք նրա վերջնական տեղը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել