Այ էս են հողեր ազատագրող տղերքը, այ իրենց հետ շփվելով իրենց հետ հաց կիսելուց հետո է, որ գալիս եմ Երևան ու փոշմանում, փոշմանում, որ չմնացի տղերքի մոտ ուր էս կեղտը չկա, ուր էս տղերքի արած գործը համակարգչի առաջ նստած «հերոս ազատագրող հեղափոխականները» չկան որ փնովեն, թերագնահատեն, խեղաթյուրեն ու արժեզրկեն: Իշխանավորների և այլնի «քննադատւթյան» տակ պատսպարվելով հենց էս տղերքի արծն ու թափած արյունն եք ջուրը գցում, թե չէ կարծում եք ես թքած չունե՞մ ով է այսօր իշխանությունում կամ ով կլինի վաղը... Իշախնությունները գալիս գնում են, ու դեռևս ես լավ իշխանություն չեմ տեսել, որից ինքս գոհ լինեմ, բայց ես մի պարզ ճշմարտություն գիտեմ, որ այ էս տղերքի ուսերին է մեր երկիրը մեր անկախությունն ու մեր երեխաների ապագան: Ու այ էն զինվորի ասածը « Ես թուրքից չեմ վախենում, ես հայից եմ վախենում...» հենց այդ բարբաջողների, ինտերնետային «ռեմբոների» «վարձու հեղափոխականների» պառակտիչների, թիկունքից հարվածողների և խուճապ ու քաոս ստեղծողների մասին է, ու ես կիսում եմ նրա կարծիքը լիովին, ու պատիվ կլինի իմ համար հեռանալ այս աշխարհից օտար թշնամու գնդակից և ոչ դավաճան հայի` մեջքից կամ ծածուկ մի մութ անկյունից արձակված...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել