Մարդ կարդում ա 116-րդ պոստում տեղի ունեցած մարտերի մանրամասնությունները, հպարտությունից աչքերս արցունքներով են լցվում։

Կապիտան Ուրֆանյան, Քյարամ Սլոյան, Աբաջյան Ռոբը և ուրիշները կյանքի գնով թշնամուն են առաջխաղացումից են պահել։ Կապիտան Մալոյանի և նրա վաշտի տղերքը, որ այդ նույն դիրքը ժամեր անց ազեռի ձեռքից հետ խլեցին։

Մեր հրետանավորները Գենադի Բաղդասարյանի, Նորայր Ասլանյանի և այլ դեռևս լայն հասարակոիթյանը անհայտ զինվորականներ, ում գլխավորությամբ ազեռների սաղ խաղաքարթերը խառնում են։

Ու միաժամանակ այս ֆոնին ինչ-որ ժամկետանց պագոնավորների էժանագին փիառը.....

Ինչքան շատ գործ ունեն անելու մեր անկաշառ լրագրողները, որ գոնե այս անգամ թացը չորից մաքրվի։ Ինչքան շատ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել