Ժողովուրդ ջան, Արցախից փախած ընտանիqներին, ինչքան որ ես այցելել եմ, համակարգված օգնություն ցույց չի տրվում:
Պետությունը ՊԱՐՏԱՎՈՐ է օրենքներ ընդունի, էս մարդկանց նորմալ տեր կանգնի` կացարանի, սնունդի ու կոմունալների հարցերը լուծել ա պետք:
Ընտանիքներ կան, որ ապրել են իրենց գյուղի բերք ու բարիքների հաշվին, հիմա մի մեծ գերդաստանով, առանց աշխատանք լցվել են հարազատ- բարեկամ,անծանոթների տները ու ոնց կարողանում են, գլուխները պահում են:
Ինչքան կարող ա պետությունը փախնի իր ուղիղ պարտականություններից.... Էս մարդիկ օդով հո չեն ապրելու????
Ընտանիքի տղամարդիկ դիրքերում են, ուզեն չուզեն զանգով կապվելու են ընտանիքի հետ: Խի էլի....ինչու ՞ ռոումնգով....
Բա էլ ե՞րբ, եթե ոչ էսօր պիտի լուծեք էսպիսի կարևոր հարցերը:
Տղերքը էդ երկրի սահմաններն են պաշտպանում, ձեռքներդ վրա չի գնում, որ գոնե ռոումինգի վրա գումար չաշխատեք իրենց հաշվին????
Ու եթե պետությունը հույսը դրել ա, որ հրաշք կկատարվի, էս մարդիկ անռանց պետության աջակցության գլուխ կհանեն իրավիճակից, չարաչար սխալվում ա:
Paruir Siniavsky, հագուստը արդեն փոխանցել եմ երեկ: Ուղարկածդ գումարները վաղը կբաժանեմ ու տեսանյութ կուղարկեմ անձնական նամակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել