Պատերազմը, ինչպես և մեր երկրի զարգացումը վիժեցնող այլ չարիքներ՝ կոռուպցիան, տգիտությունը, պետությունը տնավարի մեթոդներով կառավարելը, ծանոթ-բարեկամին լավություն անելով՝ պետության վնասելը, կեղծ արժեքները և արդարադատության բացակայությունը, ոչ մի տեղ էլ չէին կորել, չէին ընդհատվել այս 25 տարվա ընթացքում: Պարզապես մենք սովորել ենք այդ երևույթների հետ ապրել, հաշտվել ենք դրանց գոյության հետ, բթացել ենք, դարձել են անընկալունակ չարիքի հանդեպ:
Մենք այնքան ենք շեղվել իրականության ադեկվատ ընկալումից, որ նախկին վատ երևույթները որպես նորմա ենք ընկալում, նախկին նորմալ երևույթները՝ որպես դրական, իսկ դրականները՝ արդեն որպես հրաշք: Վատ սովորող ուսանողն արդեն նորմա է, լավ սովորողը՝ բացառություն, հակահասարակական հերթական օրենքը՝ նորմա, բարեկեցությանը նպաստող օրենքը՝ բացառություն, հարուստ պաշտոնյան՝ նորմա, կաշառք չվերցնող պաշտոնյան՝ ոչ թե նորմա, այլ բացառություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել