Կարելի է ստեղծել կերպար, որ ոչինչ չգիտի, պարզապէս մի «պուպուշ» աղջիկ է եւ նրան սիրում են տարբեր տղաներ, բայց նրանցից միայն մէկին է սիրում նա։
Կարելի է ստեղծել կերպար, ով լաւ շնորհք ունի, ասենք կարուձեւ է անում, լաւ գորգագործ է կամ այլ մի բան, եւ ահա կան տղաներ, ովքեր դա շատ են գնահատում այդ աղջկայ մոտ։

Հասկանո՞ւմ եք, առաջին դէպքում չանցած ժամանակ, կը լինեն դեռահասներ, ովքեր կը որոշեն կարուձեւ սովորել կամ գորգագործութիւն։ Բայց հիմիկուայ կերպարներից միայն լաչառութիւն են սովորում։

Կարելի է ստեղծել տղամարդու կերպար, հասկանում եք իսկական տղամարդու կերպար, հայ տղամարդու կերպար, ոչ թէ տուտուլ, լացկան, անկարող, անվճռական,  անբարոյական մէկի․․․
Եւ տղամարդը պարտադիր չէ լինի թանկարժեք մեքենայ վարող, հանցագործ, այլ կարող է լինել բանվոր, շինարար, արուեստագէտ կամ որևէ այլ արհեստի տիրապետող։

Սերիալներիդ հերոսները կարող են այցելել դասական երաժշտութեան համերգ, թատրոն կամ որևէ ցուցահանդէս, այլ ոչ թէ դիսկո ակումբներ։ Էլ չեմ ասում, որ դիսկո ակումբների վրայ չարժէ 5 րոպէ շարժանկար անել, ու ցուցադրել ինչպէս են կիսամերկ աղջիկներ տեղաշորային շարժումներով կոտրատւում պարահրապարակում։

Առհասարակ, եթէ ռեժիսորը կամ սցենարիստը չի հասկանում նման տարրական բաներ, ուրէմն նա անյոյս քաղքենի է, որի ուղեղում գնահատելի են միայն իր ստեղծած կերպարները։

Ահա սա՛ ենք մենք ուզում, որ դուք հասկանաք, ա՛յ սերիալիստներ։ Ռա՛դ արէք տհաս, անօրինակելի, ո՛չ հայեցի կերպարներին ձեր էկրաններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել