Windows 8 Pro օպերացիոն համակարգով աշխատող Microsoft Surface Pro պլանշետները վաճառքի կհանվեն ս.թ. փետրվարի 9-ից: 64 GB հիշողություն ունեցողները կարժենան $899, իսկ 128 GB հիշողություն ունեցողները՝ $999: Surface Pro-ն ունի 10.6 դյույմանոց էկրան, սակայն Pro տարբերակի դեպքում էկրանի հարաբերությունը 1920x1080 է, իսկ RT տարբերակինը՝ 1366x768: Հիշեցնեմ, որ Surface RT-ում հնարավորություն չկա տեղադրել ու աշխատացնել սովորական ծրագրերը (այնտեղ միայն մետրո ծրագրեր են), իսկ Pro տարբերակում հնարավոր է տեղադրել ու աշխատացնել այն ծրագրերը, որոնք տեղադրվում են նաև անհատական համակարգիչների վրա:


 
Pro-ն ու RT-ն տարբերվում են նաև մի շարք տեխնիկական բնութագրերով: Surface Pro-ն զինված է Intel Core i5 պրոցեսորով և Intel HD Graphics 4000 վիդեո քարտով: Օպերատիվ հիշողությունը (RAM) կազմում է 4GB:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել