Պետությունները, մարդկանց նման, սիրում են անել այն, ինչ իրենց մոտ լավ է ստացվում:
Թուրքիայի մոտ լավ է ստացվում սպանելը, դրա համար էլ էրդողանը կոչ է անում պատերազմել: Ադրբեջանը մեծ (ան)«հաջողություններ» է գրանում համը հանելու գործում (շակալի նման), և ուրեմն պարբերաբար դիմել և դիմելու է այդ քայլին, քանի որ դա նրա մոտ ամենալավն է ստացվում:
Ռուսաստանը պատմականորեն ջանք ու եռանդ չի խնայել պատերազմելու, եթե ապագայում երևացել է երկրին գոնե մի փոքր կտոր հող միացնելու հեռանկար: Դա ռուսների մոտ լավ է ստացվում: Այս անգամ նման հեռանկար չկար, ուստի՝ չեղավ նաև պայքար: Առանց այդ հեռանկարի Ռուսաստանը չի պայքարում:
Մնում է հասկանալ, թե մեզ մոտ ինչն է լավ ստացվում: Դա կարևոր է, որովհետև հենց դա էլ մենք, ենթագիտակցորեն, հակված ենք անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել