Թերևս գաղտնիք չէ, որ Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ շախմատը որպես դաս ներգրավված է երկրի կրթական համալիրներում: Ուրիշ էլ որտե՞ղ պետք է կառուցել շախմատային պալատ, եթե ոչ Հայաստանում: Ռուսաստանից Հայաստան են ժամանել ՖԻԴԵ ներկայացուցիչներ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ծանոթանում են այն տարածքին, որտեղ գարնանը կսկսվեն շախմատային պալատի կառուցման աշխատանքները: Ծրագրի համար ՖԻԴԵ-ն 1.000.000 ԱՄՆ դոլար է տրամադրել: Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ՖԻԴԵ նախագահ Կիրսան Իլյումինովիչը: Վերջինս հավելեց. «Հայաստանը տարածքով փոքր երկիր է, բայց շախմատային տեսանկյունից գերհզորներից մեկն է աշխարհում»:
1lur.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել