Ալիև կրտսերի նման հայամետ թուրք ոչ եղել է ոչ էլ կլինի։ Մարդը տղամարդավարի իր ժողովրդին ցույց տվեց ու գործնական պարզ միջոցներով բացատրեց, որ Ղարաբաղից ձեռք քաշեն։ Ռազմական այս սադրանքը կազմակերպեց որ ասի.
— Չէ, իմ շատ սիրել թուրքեր ջան, էս հայերի հետ գլուխ դնել չի լինի։ Տեսաք չէ՞ ինչ արեցին։ Էդքան միլիարդներ ծախսեցի ու աշխարհի ամենազորեղ զենքերը բերեցի, ալահի օրհնությամբ երկու երեք օր կրակեցի հայերի վրա բայց տեսաք չէ, որ մի մետր անգամ տեղներից չշարժվեցին։ Եկեք կլինի մեր շառը մեզ քաշենք ու խելոք նստենք տեղներս։ Թե չէ սրանց որ շատ ջղայնացրինք էս մեր ունեցածն էլ ձեռներիցս կառնեն, մեզ էլ կլցնեն Կասպից ծովը։
Մարդը տղամարդավարի թուրքի հույսերը ցիր ու ցան արեց, քաշվեց մի կողմ ու խնդրեց հրադադար կնքել, որ մի քիչ խելքները տեղը բերեն ու նախապատրաստվեն Արցախի անկախ հանրապետության ճանաչման տոնակատարություններին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել