Այո երկու կողմից էլ մարդիկ են... բայց ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ու «պաշտպան» կառույցներին կխնդրեի բացատրել, ինչպե՞ս է, որ իմ ( հասարակ քաղաքացու)՝ ինստագրամմում դրած Իմ ԵՐԿՐԻ դրոշի լուսանկարը կարող է այդպիսի ատելության ալիք բարձրացնել հարևանների մոտ, որ նրանք հարձակում գործեն՝ ապուշ ու անհեթեթ քոմմենթներով և իրենց ոչխարային վստահությամբ,,, Իսկ ինչու՞ մեզնից որևէ մեկի մտքով չի անցնում մտնել նրանց անձնական նկարները փորփրել՞ու «ապացուցել» տարբեր և հորինած «ճշմարտություններ»...20 տարուց ավելի է նրանք սնվում են ատելությամբ, խմբագրում( կամ նորից գրում) իրենց պատմությունը՝ ճարպկորեն օգտվելով ուրիշների պատմական փաստերից ու աշխարհի աչքերում մեզ փորձում ներկայացնել ագրեսոր...ինչը ծիծաղելության աստիճան անհեթեթ է։ Իմ մտքով երբեք չի անցել «ճանաչել» որևէ ադրբեջանցու, էլ ուր մնաց նրան հետևողականորեն «հետապնդել»,,, Սա գուցե մեր ինքնաբավությունն է, բայց, թերևս հենց ամենաթույլ տեղը...
Որովհետև մեզ մանկուց սնել են Սիրով, ոչ թե ատելությամբ՝ ինչպես ադրբեջանցուն։ Ես խղճում եմ նրանց, քանզի չեն էլ իմանա ճշմարտությունը։
...Պատերազմն այսօր փոխել է իր դեմքն ու գործիքները։ Վիրտուալ տարածքում ավելի բարդ է ապացուցել ճմարտությունը։ Այստեղ քանակական ճնշում ու հստակ պատրաստվածություն է պետք։ Շատ կուզեի, որ սոց կայքերում իրենց օրվա մեծամասնությունն անցկացնող երիտասարդները դառնան այս դաշտի Զինվորներ. ինչպես որ սահմանին հայ զինվորն է Պաշտպանը, այնպես էլ Վիրտուալի մեր յուրաքանչյուրի «Տարածքն» ունի պաշտպանության կարիք։
Ես շատ կուզեի իմանալ թշնամու լեզուն( ցավոք չգիտեմ, ու դա մեծ բաց է)
Շատ կուզեի իմանալ Պատմությունն այն նույն մանրակրկիտությամբ, որով որ իրապես կարողանայի Պաշտպանել ու պաշտպանվել, պետք եկած տեղը նաև ՀԱՐՁԱԿՎԵԼ՝ օգտակար լինելով Հայրենիքին։
Նայում էի ռուսական լրատվամիջոցներից մեկի խուսափուկ ու «դիվանագետ» նյութը, որից ՍԻՐՏՍ ԽԱՌՆԵՑ։
Տեսա ռուսացած մի քանի հայ «արտիստի» առօրեական ու ընթացիկ գրառումները, ասես ՈՉԻՆՉ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ու էլի սիրտս խառնեց։ Ու նորից հասկացա, որ որոշ «հայեր» ....երբեմն թուլությունը շփոթում են կոմպրոմիսի հետ, իսկ խնդրի լուծումը՝ փոխարինում իրենց համար հարմար «ջայլամի հոգեբանությամբ».թե իբր չեմ տեսել, չգիտեմ...
Արցախը ու նրա անվտանգությունը ուղիղ համեմատական են Հայաստանի անվտանգությանն ու ապահովությանը։
Հայն առանց այս երկու Սրտերի՝ կդառնա անարյուն։ Անարյուն «օրգանիզմն» ապրունակ չի լինի երբեք։
Ես գիտեմ միայն, որ պատմական ընթացքը ուժով ու կամքով են փոխում։
Այս երկու օրվա մեջ մի ամբողջ Ազգի ուժ ու պաշտպանություն եմ զգում թիկունքիս, ինչպես որ բոլորդ, զգում եմ իմ փոքրությունն ու ուժը՝ միաժամանակ։ Մոբիլ, աճող ու հողմի հզորությամբ ալիքվող ՈՒԺն եմ տեսնում ու զգում։ Ու գիտակցում եմ, որ թեկուզ և փոքր, բայց քո Հայրենիքում կյանքիդ ամեն վայրկյանն իմաստավոր է, անգամ եթե այնքան թերի ես ու կիսատ՝ ինչպես ես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել