Գաղտնիք չէ, որ մի շարք պետական գերատեսչություններ և կառույցներ իրենց գործունեությունը իրականացնում են վարձակալությամբ վերցված տարածքներում, իսկ վարձավճարներն էլ տրվում են ՀՀ բյուջեից:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադառնալով վերը նշված խնդրին նշել է, որ երեկ եղել է տարբեր գերատեսչություններում գտնվող շենքերում և ֆիքսել, որ կան բազմաթիվ շենք-շինություններ, որոնք բարձիթողի վիճակում են գտնվում, և նաև չեն օգտագործում կառավարության նպատակներին համապատասխան: Գործադիրի ղեկավարը ասել է նաև, որ ունենք գերատեսչություններ, ծառայություններ, ՊՈԱԿ-ներ, որոնք վարձում են տարածքներ և հարկավոր է, որ նախարարությունները, նախարարները, գերատեսչության ղեկավարներն անդրադառնան այդ հարցին:

Կառավարության ղեկավարը հորդորել է, որպեսզի պետական սեփականություն հանդիսացող շենքերին ավելի մեծ ուշադրություն դարձնեն, վերանորոգեն, որպեսզի գերատեսչությունները զբաղեցնեն այդ տարածքները, ոչ թե գնան վարձով գործեն այլ տարածքներում:

Իրականում խնդիրը շատ արդիական է: Պետական սեփականություն հանդիսացող շենք շինությունները, չնայած նրան, որ կարող են ծառայել այս կամ այն գերատեսչությանը, անմխիթար վիճակում են: Այն գումարը, որ դուրս է գրվում պետբյուջեից տարեկան վարձակալության համար, կարելի է մեկ անգամ ուղել այս կամ այն պետական շինության վերանորոգմանն ու ավելորդ ծախսերից խոսւափել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել