Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը երբեւէ չի ավարտվելու։ Այսօր այդ ճանապարհը կառուցելու համար նախատեսված է ծախսել 1,5 մլրդ դոլար։ Ամենասկզբից ճանապարհը նախատեսվում էր կառուցել 500 մլն դոլարով, հետո այն դարձավ 1 մլրդ դոլար, ավելի ուշ՝ 1,5 մլրդ դոլար։ Վստահաբար կարելի է ասել, որ երկու տարի հետո այդ գինը նորից կավելանա։ Ու պետական պարտքը նույնպես կավելանա մի քանի միլիարդով, իսկ ճանապարհը չի կառուցվի, մի քանի տարի հետո սկսվելու է արդեն կառուցված ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները։ Եւ վերանորոգման համար նոր վարկեր են վերցնելու։ Իսկ իբր արդեն ավարտված ճանապարհահատվածները որեւէ բանով չեն փոխել հայաստանցիների կյանքը, հակառակը ավելացրել են խնդիրները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել