Past.am-ը գրում է.

ԵՄ-ի և Թուրքիայի միջև միգրացիոն ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է մարտի 18-ին, պաշտոնապես ուժի մեջ է մտել մարտի 20-ին, ժամը` 00.00-ին: Այս մասին հաղորդում է «BBC»-ն: 

Մասնավորապես, այն նախատեսում է, որ Թուրքիայի տարածքով ապօրինաբար Եվրոպա ժամանած Մերձավոր ու Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի պետությունների այն քաղաքացիների հարկադիր վերադարձ Թուրքիա, որոնք հիմքեր չունեն ապաստարան ստանալու համար: Դրա փոխարեն ԵՄ-ը պարտավորվել է վերցնել որոշակի քանակությամբ փխստականների, որոնք արդեն գտնվում են թուրքական ճամբարներում և Սիրիայի նախկին բնակիչներ են:

Մոտակա օրերին եվրոպական երկրներից միգրացիայի և անվտանգության գծով 2300 մասնագետներ և թարգմանիչներ կժամանեն Հունաստան պայմանավորվածությունների գործնական իրականացման համար:

Ըստ Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգիոս Կիրիցիսի, պլանի գործելու համար կպահանջվի կազմակերպչական աշխատանքների ևս մի քանի օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել