Երկու տարի առաջ այս օրը Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայից զավթաց Ղրիմը իր տարածքի մաս եւ անգամ սահմանադրական փոփոխություն կատարեց այդ պատճառով: Հայաստանը ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ Սուդանի, Զիմբաբվեի եւ Հյուսիսային Կորեայի հետ միասին աջակցեց Ռուսասատանի այս նախահարձակմանը, հայտարարելով, որ ելնում է ազգերի ինքնորոշման սկզբունքից: ԼՂՀ-ում անգամ տոնակատարություն կազմակերպվեց Ղրիմի ռուսականացման առիթով: Ես մի հարց ունեմ` իսկ Ռուսաստանը ճանաչե՞լ է ԼՂՀ միացումը ՀՀ-ին կամ գոնե անկախությունը: Ո՞չ: Ինչու՞ այդ դեպքում ՀՀ եւ ԼՂՀ փչացրեցին հարաբերությունները Ուկրաինայի եւ գրեթե ողջ մնացած աշխարհի հետ: Հանուն ինչի՞, ո՞րն էր քաղաքական շահը, ԻՄԱ՞ՍՏԸ...Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/1148434578523428
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



