«Հայաստանից արտագաղթողների թիվը շարունակում է բարձր մնալ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին օդային ճանապարհով երկրից մեկնած ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել Է 11 հազար 509 մարդ, այսինքն՝ երկու ամսվա ընթացքում միայն Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններով արտագաղթել է։ այդքան բնակիչ։ Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին կրկին օդային ճանապարհով արտագաղթածների թիվը եղել է 11 հազար 546 հոգի։ Նկատենք, որ սա միայն օդային ճանապարհով հեռացածների թիվն է, այնինչ՝ ավելի շատ են ցամաքային ճանապարհով հեռացողները, որոնք հիմնականում մեկնում են դեպի ՌԴ։ Այդպես ավելի մատչելի է, ընդ որում՝ դեպի ՌԴ երթուղայիններով ուղևորափոխադրման գինը գնալով ավելի է նվազում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել