- 4 տարի առաջ մի սփյուռքահայ էր եկել Հայաստան, որոշել էր ներդրում անել, գյուղատնտեսությունը զարգացնել: Հողերի որակը ստուգելով համոզվեց, որ կարելի է x կուլտուրա աճեցնել: Գյուղացիները, որոնք ընդհանրապես վերջին տարիներին չէին մշակել իրենց հողը և ահագին հարկային պարտքեր կուտակել, իմանալով Ֆիլիպի վարձակալելու մտադրությունների մասին, արագ վարձը հասցրեցին շատ բարձր թվի՝ մոտ 50 000 դր հեկտարին: Ֆիլիպը համաձայնվեց և որոշեց ամբողջ գործը տա գյուղացիներին: Օգնեց տրակտորիստներին վերանորոգել տասնյակ տարիներով չօգտագործած տրակտորները, կոմբայնավարի կոմբայնը և անցան գործի:
Տրակտորիստը հասկանալով, որ Ֆիլիպը վստահում է և չի հետևում, դիզվառելիք խնայելու ու գողանալու նպատակով վարեց 20 սանտիմետր խորության փոխարեն 10 սանտիմետր, իսկ 50 հա-ի փոխարեն 45 Հա:Մյուս տրակտորիստը սերմը գողանալու նպատակով, 1 հա-ի 200 կգ-ի փոխարեն ցանեց 160 կգ,մնացածը թափեց առանձին տեղ, գիշերն եկավ գողացավ: Ջրելու ժամանակ գումարը վերցնելով, ջրողները ջրերին միայն արտի կողային մասերը, իսկ կենտրոնական մասերը թողեցին այդպես՝ հաշվի առնելով, որ Ֆիլիպը ցեխի միջով չի մտնի կենտրոնը ստուգելու ջուր հասել է թե չէ: Բերքը հասնելուց հետո (ինչը բնականաբար ահավոր քիչ էր) Ֆիլիպի օգնությամբ ոտքի կանգնած կոմբայնավարը քաղելուց բերքի որոշ մասը թափեց գետին վրան խոտով ծածկեց ՝ գիշերը տուն տանելու նպատակով: Ստացված բերքը տարավ գյուղի փոքրիկ մոռացության մատնված արտադրամասը վերամշակելու,դե արտադրամասի տերը արդեն գիտեր, որ Ֆիլիպը, պարզ մարդ է վստահող, վերմշակելուց 10% ը մաղերի միջոցով գողացավ: Ֆիլիպը հուսահատված մնացած ապրանքը իջեցրեց հանձնելու խանութներին, որտեղ խանութների աշխատողները քաշի մեջ ահագին խաբեցին: Մի խոսքով Ֆիլիպը զզված հիասթափված, ահագին մեծ վնասներ կրելով վերադարձավ իր երկիր: Գնալուց մի քանի օր հետո խոսակցություն գյուղում.
-Արա ջոկի՞ք էն խեղճ հարիֆի գլխին ոնց սարքին վերևներից, արա ձև չկա, սրանք մարդ են ուտում, չեն թողում մարդ լպտա, մի գործ անի,ասում են եկել էին փայ էին ուզել 50/50, նեղել էին: Արա Դե ձև չկա էլի էս երկրում մի բան կարանաս անես, վարիանտ չեն թողում: Արա ախր ինչ վնաս էր տվել էդ անշառ տղեն, գորձ էր դրել էր, մենք էլ կողից կպցնըմ էինք աբրըմ էինք, օգտվըմ էինք:
Համընկնումները պատահական չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել