Եվրամիության քաղաքական պապան Յունկերը երեկ հայտարարեց , որ Ուկրաինան մոտակա քսան տարում շանս չունի դառնալ Եվրամիության և ՆԱՏՈ- յի անդամ : Ժողովրդկան լեզվով ասած` քցին :

Հիմա հարց, հանուն ինչի դրին էտ գյոզալ երկիրը ավիրեցին, Ղրիմն ու Դոնբասի մի մասը կորցրեցին, հազարավոր երիտասարդների կյանքը վատնեցին, տնտեսությունը ք.քմեջ արին :

Երևի որ Յացենյուկը միլիարդատեր դառնա, իսկ Պոռոշենկոն բիզնեսները պահի : Ոչ մի օլիգարխ, բացի Յանուկովիչից առանձնապես չի տուժել : Ոչ մի խոսքի ազատություն, ոչ մի մարդու իրավունքների պաշտպանություն :

Ցավոք սրտի, մեր պռադվինուտի կայքերը չգիտես ինչու չեն լուսաբանում ուկրաինական ներկան, միայն ժամանակ առ ժամանակսեփական երկիրը թուրքերի բիզնեսներին հանձնած էն վրացի ախմախին են գովում :

Մայդանը, փրփուրները բերաններին լուսաբանեցին, իրենց ճղեցին, բայց ներկայիս հերնանիծած Ուկրաինայի մասին ոչ մի խոսք :

Յունկերին լավ հասկանալի է : Ում է պետք Եվրոպայում քառասունհինգ միլիոնանոց թազա երկիր: Կարևորը ռուսին վատ լինի ու թքած թե դրա համար ուկրաինացիներին ռասխոդ չանեն :

Մենք պայքարելու ենք ռուսների դեմ մինչև վերջին ուկրաինացին, -դառը կատակում են եվրոպացիք թվիտերում : Ավաղ, ամեն կատակում միայն մի մասն է կատակը, իսկ մնացածը դառը ճշմարտություն :

Հ.Գ. Մոլդովայի մասին չգրեմ, ավելի տխուր ա քան նույնիսկ Ուկրաինայում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել