1878թ. այս օրը՝ մարտի 4-ին է ծնվել հայ ճարտարապետ, ակադեմիկոս, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանը:
Կենտրոն վարչական շրջանում են գտնվում Ալեքսանդր Թամանյանի արձանը, թանգարան-ինստիտուտը և նրա անունը կրող փողոցը:
Ալեքսանդր Թամանյանի արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Թամանյան փողոցում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ: Քանդակագործն է Արտաշես Հովսեփյանը, ճարտարապետը՝ Սպարտակ Պետրոսյանը: Ալ. Թամանյանի բազալտից և գրանիտից արձանը տեղադրվել է 1974 թվականին:
Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է 2002 թվականին: Թանագրանում ցուցադրվում են ճարտարապետի գծագրերը, էսքիզները, անձնական իրերը, նամակաները, լուսանկարները: Թանագարնը գտնվում է Կառավարական տուն 3 հասցեում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել