Past.am-ը գրում է.

Աղեղնավոր

Աղեղնավորի կողակցի բախտն իսկապես բերել է: Հիմնականում այս մարդիկ միասեր են, բայց այս փաստը չի խանգարում նրանց լինել շատ կրքոտ իրենց երկրորդ կեսի հանդեպ: Աղեղնավորները սրում են ներդաշնակություն անկողնում, երբեք չեն շեղվում կողմնակի մանրուքների պատճառով, և պատրաստ են անել ամեն ինչ իրենց սիրած մարդուն մաքսիմալ հաճույք պատճառելու համար:

Ինչո՞ւ են մարդիկ այդքան շատ ձգտում ծանոթանալ Աղեղնավորների հետ: Ամբողջ բանն Աղեղնավորների ներքին անսպառ էներգիայի և ինքնավստահության մեջ է, որը նրան ոչ միայն աշխատանքի մեջ է հաջողակ դարձնում, այլ նաև ընդգծում է նրա հասուն սեքսուալությունը:

2 Կարիճ

Կարիճները բազմազան են: Ահա թե ինչն է միշտ առանձնացնում նրանց այլ կենդանակերպի նշաններից. Նրանք ցանկացած պահի պատրաստ են նոր բացահայտումների: Մեզանից յուրաքանչյուրն ինտուիտիվ ցանկանում է էքսպերիմենտներ անել մտերմության պահերին, բայց ոչ բոլորն են պատրաստ անել դա, երբ հնարավորություն է ընձռվում: Կարիճը կրքոտ և բուռն ձևով կհետազոտի իրեն և իր զուգընկերոջը՝ բացահայտելով նորանոր միջոցներ երանության հասնելու համար:

Միակ բանը, որ կվանի Կարիճից, դա զուգընկերներին հաճախ փոխելու նրա հակումն է: Դրա հետ մեկտեղ, Կարիճը մեղքի զգացում չի ունենում դավաճանության դեպքում:

 Երկորյակ

Հակասությունները, որոնք կան Երկորյակների մեջ, իրական կրքի ակնարկ են: Սովորաբար Երկորյակները գրավում են բոլոր նրանց, ում ձանձրացրել է սովորական առօրյան, այս մարդիկ կարող են գրավել կենդանակերպի այլ նշանների և սիրահարեցնել իրենց միայն մեկ հայացքով:

Երկորյակի գործիքը հմայքն է, որով նրանք գրավում են դիմացինին: Ցավոք, ավելի մոտիկից ճանաչելու դեպքում կարելի է գիտակցել դառը սխալմունքը… Երկորյակները վառ անձնավորություններ են, մոդայիկ, հետաքրքիր և սեքսուալ, բայց սա նրանց միայն մեկ կողմն է: Նրանք չափազանց եսասեր են, ովքեր, հաճախ փնտրում են միայն սեփական կարիքների բավարարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել