Մեր հասարակության մի լայն հատված կա (հիմնականում 50-60 տարեկան կանայք), որ պատկերացում չունեն անկախ Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակի մասին, բայց աջուձախ փիլիսոփայում են, վերջին անգամ գրադարանում ուսանող ժամանակ են եղել ու մի քանի ռուս դասականի են կարդացել, բայց քննադատում են չկարդացող երիտասարդությանը, որ, չգիտես ինչու, պարբերաբար լինում է գրադարաններում, համակարգիչ միացնել-անջատել չգիտեն, բայց վստահ են, որ ինտերնետը միայն դեգրադացնում է մեր սերնդին, փողոցն անցնում են չնախատեսված վայրում ու անքաղաքավարի են տրանսպորտում, բայց երկրի փրկության հավակնոտ ծրագրեր ունեն, «Կուլտուրա» նայելով են քնում-արթնանում, բայց որ հարցնես` էդ ալիքով ում հաղորդումն եք ավելի շատ սիրում` Շվիդկոյի, թե Արխանգելսկու, կմկմում են, սիրում են խոսքի մեջ ռուսերեն բառեր օգտագործել, բայց ոչ հայերենին են նորմալ տիրապետում, ոչ ռուսերենին... ու էդպես շարունակ... Թողեք մեզ հանգիստ էլի, մի խանգարեք ու մի ճնշեք մեզ, մենք ձեզնից վատը չենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել