Լրատվական դաշտում մի շարք անլուծելի խնդիրների կողքին մեկ խնդիր կա, որ կարծես առաջնային կերպով մշտապես գլխավորում է օրվա նորությունների կարեւորագույն հատվածը. կարեւորը անկարեւորից, թացը չորից զատելու տարանջատելու եւ ճիշտ կերպով լուծումներ ու մեկնաբանություններ տալու  հարցը։ Մեկ էլ կարդում ես թերթերի, լրատվականկայքերի առաջին էջերին եւ կամ հեռուստատեսությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումների անոնսները,երբ մեկնաբանն ասում է. իսկ հիմա հետեւեք օրվա գլխավոր նորություններին համառոտ. Այսօր ժամը 15:30-ի սահմաններում

քաղաքացի ՊՃինքնահրկիզման փորձ է կատարել, որի արդյունքում ծանր այրվածքներով տեղափոխվել է Լուսավորիչ բժշկական կենտրոն, բժիշկները առողջական վիճակը գնահատում են ծանր կայուն։ Կամ այս մեկը կարդում ենք ասենք օրինակ կայքերից կամ լրագրերից մեկի առաջին կամ գլխավոր էջին. 35 տարեկան ԾՉ-ն Կիեւյան կամրջից նետվել է եւ գլխուղեղի շրջանում մահացու վնասվածք ստանալու պատճառով տեղում անշարժացել... Շատ են նմանօրինակ նյութերն ու թողարկումները։ Ի՞նչ է սա.ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒ՞Ն, թե իսկապես կարեւոր նյութի պակասի լրացում, բամբասա՞նք, թե ասեկոսե, շատ կարեւոր ինֆորմացիա՞, որ պարտավոր ենք իմանալու մեծից փոքր, թե՞ մարդկությանը ռոբոտացնող, ուղեղի վրա ներազդող ձայնատեսողական իմպուլս։ Սիրելի 4-րդ իշխանության մեծ ու փոքր, հին ու նոր իշխանավորներ, ո՞ւր է իսկապես այն կարեւոր նյութերը, որոնցով ազգային արժեքի պահպանման կարեւորությունը պիտի գնահատվի։ Խնդրում եմ ՄԱՀԱԶԴԵՐԻՆ փոխարինեք ԱԶԴ-երով, ուրախ եւ պետքական ԱՎԵՏԻՍ-ներ հայտնելով։ Առանց այն էլ հոգեւոր վիճակի թուլացումը սպառնում է ոչնչացման։ Հոգեբանական վիճակի վատթարացումը ինքնաոչնչացման է տանում,դանդաղ բայց հաստատուն քայլերով... եկեք մտածենք թե ինչպես կարելի է ԱՐԻ ՏՈՒՆ ծրագրի փոխարեն, ՏՆԻՑ ՄԻ ԳՆԱ ծրագիրը գործածենք... առանց այն էլ աշխատատեղերի ու մնացած հետաքրքրաշարժ զբաղմունքների փոխարեն բթացնում են մահկանացուներիս ուղեղները, անընդհատ ու ամեն օր VITAMIN club-ներով ու ՔԱՐԵ ԴԱՐԴերով,ԽՈՊԱՆԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆներով ու ուրիշների դռան ծակերից ծիկրակող ԲԱՑ ՊԱՏՈՒՀԱՆներով սնուցելովՈչինչ չասող ու ոչ մի արժեքավոր բան չտվող սերիալները էկրաններից ներթափանցել են բնակարաններն ու իրենց ազդեցությունը թողել յուրաքանչյուր ընտանիքում... Եկեք սիրենք մեր երկիրն ու գնահատենք այդ երկրի բնակչին,տալով նրան գաղափարական ու արժանապատիվ նյութ, հաղորդումԹե չէ վաղն էլ այսօրվա նման մեր երեխաներն են զզվանքով արտահայտելու իրենց դժգոհությունը իշխանություններից ու խռոված հեռանալու երկրից։ Այստեղ հիշեցի իմաստուն ժողովրդի բերանից ելած մի հայտնի, բայց արդեն չկիրառվող մտքերից մեկը. ԻՆՉ ՑԱՆԵՍ ԱՅՆ ԿՀՆՁԵՍԻսկ մենք հիմա ցանում ենք որոմը, առանց հաշվի առնելու, որ վաղը աճելով պիտի խեղդի ցորենի հասկին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել