Կառավարության վերջին նիստին գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ըստ որի ՀՀ 2016թ. պետական բյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժել ս.թ. առաջին եռամսյակ: Որոշման ընդունումը պայմանավորված էր արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ:

Որոշումը բխում է ստեղծված իրավիճակում տնտեսվարողների համար լրացուցիչ խոչընդոտների վերացման, և այդ գումարները գործարարության մեջ առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ:
Սրանք քայլեր են, որոնք նպաստում են տնտեսության զարգացմանը՝ գործարարներին աջակցելուն և արտահանումը խրախուսելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել