Լեզվաբանորեն կազմված է ԱՐԱՐԻՉ խորհրդով և ԳՈՐԾ (իրագործել) բառով:
Բնության մեջ ամենը իրենց բացարձակությունը հաստատում են իրենց նորոգման մշտական ընթացքում: Եվ այդ Նորոգումն ու Պահպանումը որպես բնական օրինաչափություն իրագործվում է մշտական Արարչագործության շնորհիվ:
Ըստ այդմ, Արարչագործությունը մշտական ընթացք է և իրագործվում է Արարումի և Ծնումի միասնությամբ: Արարումը բացարձակ հասկացողություն է և իրենով ժամանակ չի պայմանավորում: Ծնումն է պայմանավորում ժամանակ: Առանց Արարումի չի կարող լինել Ծնում: Իսկ եթե Ծնում չլինի, Արարումը չի նորոգվի, ուստի և կոչնչանա:
ԵՎ Արարչագործությունը հենց երկսեռության խորհուրդն ունի իր մեջ: Արարչագործությունն իրագործվում է Հոր և Մոր միասնությամբ. Հայրը Արարող է, իսկ Մայրը՝ Ծնողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել