Բոլորս էլ գիտենք, թե ինչքան դժվար է այնպիսի նվեր ընտրել, որպեսզի գոհացնենք մեզ հարազատ մարդուն: Եթե ձեր հարազատներն ու մտերիմները լավ են վերաբերվում ձեր ձեռքով պատրաստած նվերներին, ապա ձեզ մի հիանալի միտք ենք առաջարկում. Ֆոտոփազլ՝ պատրաստված պաղպաղակի փայտիկների օգնությամբ:

Դրա համար ձեզ պետք կգան.

  • Լուսանկար
  • Սոսինձ
  • Վրձին
  • Պաղպաղակի փայտիկներ
  • Մկրատ
  • Լաք՝ ավարտելուց հետո քսելու համար (ըստ ցանկության)
  • Թել՝ ամրացնելու համար

Ուշադիր հետևեք ֆոտոփազլ պատրաստելու գործընթացին այս տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել