Եվս մեկ անգամ ուզում եմ անդրադառնամ բանակում երեկ տեղի ունեցած միջադեպին: Շատ շատերի մոտ կարդում եմ, արդարացում զինվորին ով իր ինքնասիրությունը վիրավորած ջոկի հրամանատարին (ով իմիջայլոց նույնպես զինվոր է, ոչ թե սպա, ինչպես գրում էին շատ անգրագետ լրատվամիջոցներ ովքեր ջոկի և վաշտի միջև տարբերությունից նույնիսկ գաղափար չունեն, և պատկերացում չունեն որ կրտսեր սերժանտը սպա չէ) սպանել է կրակելով իրեն կցված գնդացրից դեմքի շրջանում: Արդարացնելը մի կողմ նույնիսկ հերոսացնում էին մտածելով որ նա սպա է գնդակահարել: Ես ուղղակի ապշած եմ նման մոտեցման վրա: Եթե այդքան մարդ` և հիմնականում իրենց «ընդդիմադիր» հռչակած անձնավորություն «արդարացնում» են սպանությունը թեկուզ և ինքնասիրություն կամ արժանապատվությունը վիրավորելու հանգամանքներում, ապա մենք շա՜տ մեծ խնդիր ունենք մեր հասարակության մեջ: Առավել անընդունելի է երբ մարդիկ փորձում են տարանջատել մեր սպաներին ում ոչ թե տանում են այլ ովքեր իրենց կյանքի ուղղին են դարձնում Հայրենիքը պաշտպանելու սուրբ գործը, էդ երբվանի՞ց Հայոց Բանակի Սպան մեր երեխան, եղբայրը կամ հայրը լինելուց դարձավ ինչ որ մեկի «ծառան»: Նման սխալ գաղափարներ տարածողները ոչնչով չեն տարբերվում հակառակորդի հակահայկական քարոզչությամբ զբաղվողներից` ավելին, նրանք շատ ավելի վտանգավոր են քանի որ ապրում են մեր մեջ որպես «յուրային» և հայտնի չէ թե իրականում ինչ կանեն պատերազմական իրավիճակում: Ես դեպքերից առաջ չեմ ընկնի վ իմ գնահատականը չեմ տա դեռ չբացահայտված հաձցագործությանը, սակայն հիմա էլ կարող եմ ասել որ ոչինչ չի կարոլ արդարացնել երկու Հայոց բանակի զինվորից կյանքից զրկելու փաստը: Ազգային պատկանելիությունը շահարկողները նույնպես անընդունելի են, այստեղ երկուսն էլ զոհ են և մենք հավասարապես ցավում ենք երկուսի մահն էլ ու չի կարելի նման դեպքերը օգտագործել ոչ ազգամիջյան և ոչ էլ ցանկացած բռնություն արդարացնելու համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել