Եթե ամեն հայ տղամարդ իր ապրած ամեն տարվա մեկ ամիսը նվիրի Հայոց Բանակին` Հայրենիքի պաշտպանությանն ու սեփական վերապատրաստմանը ապա մենք կդառնանք աշխարհի ամենահզոր երկրներից մեկը: Այստեղ իհարկե պետական մոտեցում է պետք` միայն կամավոր սկզբունքներով այդ հարցը չի լուծվի: Մոդելները կան, դրսից ինչ ախմախ մոդել ասես որ չենք «բերել» այս վերջին 25 տարվա մեջ, չէր խանգարի օրինակ Շվեյցարիայի մոդելը, կամ ավելի ճիշտ կլիներ մշակել մեր սեփականը: Այսօր համաշխարհային ռազմաքաղաքական իրավիճակը դա է թելադրում: Պետք չէ գուշակումներ անելով խուճապի մատնվել, բայց մենք պետք է պատրաստ լինենք մեր ընտանիքը, մեզ ու մեր Հայրենին պաշտպանելու, ցանկացած իրավիճակում, իսկ մեր տղամարդկանց մի հոծ զանգված սովորական ինքնաձիգ լիցքավորել էլ չգիտեն: Նույնիսկ մարդիկ ովքեր իրականում ազատված են եղել զինվորական պարտականություններից պետք է իրենց կարողությունների չափով օգտակար լինեն մեր բանակին, մեր պետության գոյության միակ գրավականին: Այս թեմայով Հայոց Ազգային Գվարդիան անցկացնելու է հանդիպում բոլոր մտահոգ կողմերի հետ, օրվա և ժամի մասին կհայտնենք նախօրոք!!!
Հայոց Ազգային Գվարդիա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել