Դաշնակցականները 125...

Երեկ ՖԲ-ում Արմեն Աշոտյան և Լևոն Մկրտչյան հատուկ անուններն ամենաշատ օգտագործվածն են: Հետաքրքիր հումորային գրառումներ կային Արմեն Աշոտյանի հնարավոր պաշտոնանկաման և Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման հետ կապված: Առողջ հումորը և սոցիալական շփումները միշտ էլ ուրախ տրամադրություն են ապահովում: Կամաց կամաց մարդիկ դադարում են վիրավորել, դա արդեն առաջընթաց է:

Կոալիցիան երեկ էլ չկազմվեց ու ինչ-որ չափով մարդիկ հուսախափ եղան: Վերլուծաբաններ կային արդեն վերլուծություններ էին գրել, որ միանգամից հրապարակեն, բայց դե չստացվեց: ՀՀԿ-ՀՅԴ 125 սիրավեպի հաջորդ փուլը կսկսվի շաբաթվա վերջ: Մինչ այդ շարունակեք հետևել, թե ինչ է կատարվում ՌԴ-ում:

ՌԴ-ն էլ իր հերթին մեր լոլիկներին մարտահրավեր է նետել: ԵՏՄ-ում պետք է փոխադարձ իրար հարգեինք չէ՞, որքան հիշում եմ պայմանավորվածությունն այդպես էր, բայց կոնկրետ էս պարագայում հարգանքը կարծես միակողմանի է: Ի՞նչ կա Ռուսական շուկայից եկող՝ մեկ երկու անգամ, որ արգելենք խելքի կգան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել