Էդմոն Մարուքյանն արդեն մի քանի օր ակտիվ շրջանառում է հակակոռուպցիոն հանձնաժողովի գործունեության թեման: Մասնավորապես շեշտադրում է անում այն հանգամանքի վրա, որ հանձնաժողովի անդամները չպետք է լինեին գործադիր մարմնից:
Մարուքյանը կայքերից մեկի հետ զրույցում նշել է. «Գործադիր իշխանության ներկայացուցիչները չպետք է ներգրավված լինեն հակակոռուպցիոն խորհրդի կազմի մեջ:

Փաստեր կան, թե ոչ, թե նրանք կոռուպցիոն տարբեր գործընթացների մեջ մտնում են, սա արդեն երկրորդական հարց է, առաջին խնդիրն է, որ մենք վստահելի խորհուրդ ունենանք, պետք է բացառվի գործադիր իշխանության մարմինների մասնակցությունը, ինչը չի արվել»:

Հակակոռուպցիոն հանձնաժողովը նոր չէ, որ ձևավորվել է: Այն գործում է արդեն մեկ տարի:

Երբ խորհուրդը ձևավորվում էր Մարուքյանը ոչ մի տեսակ դիտողություններով կամ առաջարկներով հանդես չի եկել: Ավելին, այդ ժամանակահատվածում նա զբաղված էր այլ հարցերով, որոնք ամենայն հավանականությամբ տվյալ ժամանակատվածի թրենդային թեմաներն էին: Ինչևէ, մի հարց է մնում օդում կախված՝ եթե հակակոռուպցիոն խորհուրդն իր մեջ պարունակում էր այդքան խնդիրներ ու վտանգներ, ինչի՞ է Մարուքյանը հիմա՝ մեկ տարի անց, հիշել դրանց մասին,: Ինչու՞ այդ ժամանակ էլ նույն ոգևորությամբ ու առոգանությամբ չէր պայքարում դրանց դեմ և միայն հիմա է դատապարտում ու քննադատում:

Կարծում եմ, պետք է վերացնել քաղաքական դաշտից այն հիվանդագին սովորությունը,որ խոսում են տվյալ խնդրի մասին այն ժամանակ, երբ դա տվյալ ժամանակաշրջանի մոդայիկ թեման է կամ էլ օրակարգ լրացնելու խնդիր կա:

«Լայքվող բաներ» ասելը կամ պաթոսախառը ելույթներն արդեն հնացած են պարոնայք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել