Բաքուն կհրաժարվի Մինսկի խմբի ձևաչափից այն պահին երբ Ռուսաստանից կամ Արևմուտքից կստանա Ալիևի իշխանության պահպանման մասով վստահելի երաշխիքները, որոնք կենթադրեն նաև Արցախի հարցում Բաքվին գործելու ազատություն տրամադրելու և անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական աջակցությունը ցուցաբերելու վերաբերյալ հստակ խոստում: Մինչ այդ ադրբեջանական կողմը, հավանաբար, կձգտի զերծ մնալ կտրուկ քայլերից, թեև կշարունակի իրականացնել ռազմաշունչ հռետորաբանության և ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելու միջոցով բոլոր շահագրգիռ դերակատարներին շանտաժելուն ուղղված իր քաղաքականությունը:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/718317084970652?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



