Փորձ N3

Լուրեր են պտտվում, որ Կրթության և գիտության նախարարի պաշտոնը կարող է տան դաշնակներին:
Նորի՞ց դաշնակներին, էլի՞ դաշնակներին...
Եթե չեմ սխալվում, այդ նախարարությունն արդեն երկու կամ երեք անգամ ունեցել է դաշնակցական ղեկավար, և ի՞նչ, ինչ-որ դրական փոփոխություն գրանցվե՞լ է Հայաստանում կրթության և գիտության ոլորտում. ո՛չ: Կարևոր խնդիրներից՝ աշխատավարձ, կարդերի ընտրություն, դասագրքերի բովանդակություն, առարկաների համապատասխանություն երեխաների ինտելեկտուալ և հուզական տարիքին, կրթության և աշխատաշուկայի փոխկապվածության և այլն, գոնե մեկը լուծվե՞ց. կրկին ո՛չ:
Հիմա երկրի ու հասարակության համար կարևորագույն այդ պաշտոնը տալու են արդեն երկու կամ երեք անգամ այդ ոլորտում երկրի ու հասարակության համար ոչ մի լավ բան չարած կուսակցության հերթական անդամին, որ ի՞նչ: Որ ի՞նչ անի, եթե մի քանի անգամ հնարավորություն ունեցել է անելու, բայց չի արել: Չի կարողացել կամ չի ցանկացել, դա մեր խնդիրը չի:
Եթե ոչինչ չպետք է անի կամ, ինչպես նախկինում, ավելի է փչացնելու կրթության և գիտության համակարգը, ավելի լավ է չնշանակվի, թողեք՝ այդ համակարգերն իներցիայով իրենց մահով մեռնում են, մի՛ նշանակեք մեկին, ով արագացնելու է այդ պրոցեսը:

Հ.Գ. Փորձադաշտ չի, վերջիվերջո, կրթության և գիտության ոլորտը, որտեղ դաշնակնականներն ուզում են առաջնորդվեն «կրկին փորձիր» սկզբունքով: Ինքներդ հրաժարվեք այդ պաշտոնը զբաղեցնելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել