Վեհաժողովն անգիր գիտի Հայաստանի անցած ճանապարհը, գիտի թուրքերի վերաբերմունքը հայերի նկատմամբ ու բանաձև է ընդունում՝ հետևյալ կետերը ներառված։ Մեր որոշ եվրոծախվածներն էլ առավոտից երեկո փրփուրը բերաններին բարբաջում են Եվրոպայի մեր հանդեպ ունեցած այսպես կոչված բարեհաճ վերաբերմունքի մասին։

Հոդված 4. «Վեհաժողովը դատապարտում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հարակից այլ տարածքների բռնազավթումը…»:

Հոդված 7.1. Վեհաժողովը խնդրում է «Հայկական ուժերի անհապաղ դուրսբերում նշված տարածաշրջանից»:

Հոդված 7.2 «Հայկական իշխանությունները պետք է դադարեն օգտագործել ջրային պաշարները որպես քաղաքական ազդեցության գործիք կամ որպես հակամարտության կողմերից մեկի օգտին օգտագործվող հարկադրանքի միջոց»:

Հոդված 8. «Վեհաժողովը խստորեն դատապարտում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը և Հայաստանի իշխանություններին՝ համագործակցության բացակայության համար: Վեհաժողովը համարում է, որ նման վարքագիծն անհամատեղելի է ԵԽ լիարժեք անդամ պետության ստանձնած պարտականություններին և պարտավորություններին: Վեհաժողովը կուսումնասիրի, թե ինչպիսի միջոցներ են պետք ձեռնարկել, եթե առաջանան այս և նման դեպքեր…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել